19 10 2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու

Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություններ:

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից 2-ն ինքնաբացարկ են ներկայացրել: Բացի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Սերգեյ Սարգսյանից, մնացած 11 քաղաքապետի թեկնածուներն ինքնաառաջադրվել են: 12 թեկնածուից 10-ն անկուսակցական են, քաղաքապետի թեկնածուներից Դիանա Գասպարյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Սերգեյ Սարգսյանը՝ «Լուսավոր Հայաստանը»:

Ստորև ներկայացված են Էջմիածնի քաղաքապետի 12 թեկնածուի տվյալները.

1 -  Վարդան Առաքելյան - «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական

2 – Գագիկ Բաղրամյան – անհատ ձեռներեց, անկուսակցական

3 – Դիանա Գասպարյան – համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

4 – Վազրիկ Գրիգորյան – «Վասպուրական-238» ՍՊԸ գլխավոր խորհրդական, անկուսակցական

5 – Վահագն Թադևոսյան – Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնական, անկուսակցական

6 – Սուրեն Թոփալյան – Էջմիածնի քաղաքապետարանում բաժնի պետ, անկուսակցական

7 – Սուսաննա Մարգարյան – ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական վարչության ֆինանսիստ, անկուսակցական8 – Վահե Մովսիսյան – անկուսակցական

9 – Սամվել Մուրադյան – անկուսակցական

10 – Սուրեն Մուրադյան – Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, անկուսակցական

11 - Սերգեյ Սարգսյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն12 – Կարեն Ստեփանյան – փաստաբան, անկուսակցական

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ