19 10 2018

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը սպառնում է քաղաքացուն. Ձայնագրություն. irakanum.am



Irakanum.am-ը գրել է. Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել է քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանին։ Պատճառը եղել է ֆեյսբուքում Մանուկյանի գրառումը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է Մանուկյանը, նա նաև տրամադրել է համապատասխան ձայնագրությունը։

Դիանա Գասպարյանի հոր զանգի պատճառն եղել է այն, որ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դիանան աշխատել է նույն այն դատարանում, որտեղ դատել են քաղաքական հայացքների համար, և բացի այդ ըստ Մանուկյանի Դիանան հայտարարել է, որ այդ դատարանում դատվել են միայն շարքային գողեր, և ոչ թե քաղբանտարկյալներ։

Գրառումից հետո քաղաքապետի պաշտոնակատարի հայրը զանգահարել է Գևորգ Մանուկյանին։

Ներկայացնում ենք ձայնագրությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ