Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,- նշում է Աշոտյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը