18 10 2018

Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նոտա է ուղարկել Պետդումային

Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նոտա է ուղարկել Պետդումային

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են ուղարկել ՌԴ Պետդումայի նախագահին և Դումայի հանձնաժողովների ղեկավարներին։ Նրանց բողոքը կապված է հայտնի ռուս կանանց՝ Արցախ այցի հետ, հաղորդում է Trend.az-ը։

Բողոքի նոտան ստորագրել են ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական կապերի հարցով աշխատանքային խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին և Ադրբեջանի Ռուսական համայնքի նախագահ Միխայիլ Զաբելինը:

Հոկտեմբերի 7-ին Արցախ այցելած ռուս կանանց թվում էին գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը։ Նրանք Արցախ են այցելել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում։

Հիշեցնենք, որ Արցախ այցելած ռուս կանայք հայտնվել են Բաքվի «սև ցուցակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ