ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել նույնասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ, որի հեղինակն է գիտության, կրթության, մշակույթի , երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Պատգամավորի գրասենյակից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը