18 10 2018

ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական Կոմիտեի լրատվական ծառայությունից:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9-ը մարզերի 49 համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում:

Օրենքով սահմանված կարգով կիրականացվի քննություն՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ