ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: Այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտնել է РИА Новости-ի հետ զրույցում:
«Տակտիկապես դա հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա՝ ժողովրդականության գագաթնակետին գտնվելիս: Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում, այսինքն՝ որպես քաղաքական գործիչ դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ պետք է մտածել՝ արժե՞ր արդյոք դա այժմ անել», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Երկորրդ նախագահը կասկածում է, թե էյֆորիայի պայմաններում կհաջողվի իսկապես արժանի խորհրդարան ընտրել: «Չեմ կարծում, պետության շահերի տեսանկյունից նոր քաղաքական մենաշնորհ ձևավորելը ճիշտ է», - նշել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ «ամբողջական իշխանությունը նաև ամբողջական պատասխանատվություն է»: «Այդ պատճառով իմ տեսակետն այսպիսին է. ավարտվում է որոշակի փուլ, բոլորի համար դա ինչ-որ ռեստարտ է, այսինքն՝ կձևավորվի նոր իշխանություն, որը կարտացոլի հասարակության ներկայիս տրամադրությունը, այդ իշխանությունը, այդ պահից սկսած, պետք է ամբողջական պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նախկին նախագահի կարծիքով՝ դա նոր քաղաքական մենաշնորհ կլինի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը