16 10 2018

Կիմ Չեն Ինը կայցելի ՌԴ

Կիմ Չեն Ինը կայցելի ՌԴ

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը ՌԴ այցելելու հրավեր է ստացել, սակայն այցի ժամկետները դեռևս հայտնի չեն: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

Պեսկովի խոսքով՝ այցի ժամկետը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով:

Ավելի վաղ Известия-ն, հարավկորեական աղբյուրներին հղում տալով, հաղորդել էր, որ Կիմ Չեն Ինը Մոսկվա կամ Վլադիվոստոկ կայցելի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին` ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից առաջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ