15 10 2018

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ի անցուդարձից երկու կարևոր դրվագ է ներկայացրել

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ի անցուդարձից երկու կարևոր դրվագ է ներկայացրել

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։ Առանցքային էր նաև, որ այս բանաձևով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչև այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս բանաձևի կապակցությայմբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձևում ներառել ձևակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց՝ կանխեցինք։ 

Օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաև քաղաքական խմբերում։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը։

Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցի և իմ հանդիպումների մասին՝ ավելի ուշ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ