13 10 2018

Ի՞նչ կտա Բոլթոնի այցը Հայաստանին և տարածաշրջանին․ 168․am

Ի՞նչ կտա Բոլթոնի այցը Հայաստանին և տարածաշրջանին․ 168․am

«Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես շատերը մտածում են, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Բոլթոնի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, կարծում եմ, այստեղ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես ոմանք են նշում, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի: Այդ դիրքորոշման կնքահայրերից մեկն էլ ինքը՝ Բոլթոնն է, և չի բացառվում, որ որոշ հարցերում սուր խոսակցություններ տեղի ունենան:

Վերջերս Բոլթոնը նշել էր, որ պատրանքներ են այն երկրների փորձերը, որոնք ջանում են շրջանցել ԱՄՆ իրանական պատժամիջոցները: Այս դիրքորոշման պայմաններում Հայաստանը պետք է փորձի աշխատել ամերիկյան կողմի հետ իրանական ուղղությամբ, սիրիական ուղղությամբ, քանի որ Սիրիա նախապատրաստվող ծրագիրը ևս, ենթադրաբար, արժանացել է ամերիկյան կողմի ուշադրությանը, քանի որ ծրագիրը Ռուսաստանի հետ համատեղ է տեղի ունենալու»:

Լուկիանովի դիտարկմամբ՝ այս հարցում ևս ԱՄՆ-ը կունենա վերապահումներ, բայց հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը՝ Հայաստանը պետք է փորձի արդյունավետ օրակարգ և համագործակցություն ունենալ ամերիկյան կողմի հետ առավելապես նաև այն պատճառով, որպեսզի կարողանա մի շարք արտաքին քաղաքական հարցերում իր մոտեցումներն առաջ տանել, քանի որ Բոլթոնի այցն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է, ամերիկյան նպատակների համար, բայց այս ամենում պետք է ունենալ նաև սեփական օրակարգը:

Նրա կարծիքով, այս գլոբալ մարտահրավերների թվում ԼՂ հակամարտության կարգավորման առաջնահերթությունը բարձր է միայն հակամարտող երկրների համար, քանի որ այս տարածաշրջանում լուրջ շահեր չկան, դրանք հարևանությունում են:

Լուկիանովը նշեց, որ ԱՄՆ-ը այս հակամարտությունում ներկայացված է համանախագահի միջոցով:

«Ամերիկյան համանախագահն է զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններով, և կարծում եմ` Բոլթոնն այս թեմայով խորապես չի զբաղվի, այլ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաև ԼՂ հակամարտությունը, և ոչ ավելին: Այս հակամարտության կարևորությունը գերտերությունների համար չպետք է գերագնահատել»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ