13 10 2018

Հայկ Մարությանը երդվեց գործել ի բարօրություն Երևանի բնակիչների



Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:

Հանդիսավոր նիստին մասնակցում էին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

Երևանի նորընտիր քաղաքապետը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Երևանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի թանգարանին:

Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան' հայոց տասներկու մայրաքաղաքների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին:բ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ