10 10 2018

Հայցի թարմացումը գնահատում եմ ինձ սպառնալու ապարդյուն փորձ. Աշոտյան

Հայցի թարմացումը գնահատում եմ ինձ սպառնալու ապարդյուն փորձ. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  իր մասին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը:

Աշոտյանը, մասնավորապես, գրել է. «Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետևյալը։

Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։

Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ զլմների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։ Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենևին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու և ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։ Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ