08 10 2018

ՀՀԿ-ականների հայտարարությունները կուսակցության տեսակետը չեն. Շարմազանով․ Sputnik

ՀՀԿ-ականների հայտարարությունները կուսակցության տեսակետը չեն. Շարմազանով․ Sputnik

Հանրապետական կուսակցության անդամներից մի քանիսի հայտարարությունները` Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրություններին աջակցելու մասին, ՀՀԿ–ի միասնական տեսակետը չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե դա լիներ ՀՀԿ–ի միասնական դիրքորոշումը, խմբակցության ղեկավարն այսօր այդ մասին կհայտարարեր։ ՀՀԿ–ն իր գնահատականը տվել է` մենք դեմ ենք հապճեպ, հրատապ խորհրդարանական ընտրություններին, մենք կողմ ենք խնդրի սահմանադրականության, ԱԺ անկախության պահպանմանը, խնդրին երկխոսության միջոցով հանգուցալուծում տալուն, որտեղ ո՛չ պետության, ո՛չ քաղաքական համակարգի շահը չի տուժի։ Եվ, առհասարակ, մենք դեմ ենք վերջնագրերին»,– ասաց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է պատգամավորների հայտարարություններին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն ունի։ «Ինչպես նախկինում որոշ հանրապետականներ իրենց կարծիքը փոխել են և այլ կարծիք են արտահայտել, հիմա էլ է նույնը։ Մարդիկ իրենց կարծիքն ունեն»,– ասաց նա` հավելելով, որ կարիք չի տեսնում նրանց հայտարարությունները մեկնաբանելու։

Ինչ վերաբերում է հիշյալ պատգամավորների նկատմամբ կուսակցության դիրքորոշմանն ու նրանց նկատմամբ հնարավոր միջոցներ կիրառելուն, ՀՀԿ խոսնակը նշեց, որ եթե ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում հարցը քննարկվի ու որոշում կայացվի, այն կհրապարակվի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ