ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փսշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները և որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայն պատմության, այլև Սանիտեքի աղբամանում։
Սա, իհարկե, արդեն ինչ-որ պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության և իրավունքների համար պայքարող քաղաքական ըմդդիմախոսներին։
Բայց երկրում բնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։
Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն։
Դրսևորեք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության և երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը և Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը