Հոկտեմբերի 7-ից, Երևանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի՝ ՖՄԽ-ի նախագահի կողմից Ֆրանկոֆոնիայի աշխատանքների մեկնարկի տալը: Լինելու են ներածական առաջարկներ, օրակարգի հաստատում և աշխատանքների ծրագրավորում, 104-րդ նստաշրջանի զեկույցի ծրագրի հաստատում (Փարիզ, հուլիսի 3, 2018թ.): Քննարկվելու են քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարցեր, լինելու է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ և այլն:
Ելույթ է ունենալու նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահը: Քննարկվելու է նաև 17-րդ գագաթաժողովին ուղղված կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի ուսումնասիրում (լիիրավ անդամ երկրների դռնփակ նիստ 1+4 ձևաչափով):
Այժմ ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստում ընդունված ծրագրի հաստատումը: Նիստի մասնակիցները կլսեն Կազմակերպության, ինչպես նաեւ Մշտական խորհրդի քաղաքական եւ տնտեսական գործունեության մասին զեկույցը: Այնուհետեւ կքննարկվի հոկտեմբերի 8-ին նախատեսված կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի նախապատրաստումը:
Նիստի մասնակիցների ուշադրությանը կներկայացվի Երեւանյան հռչակագրի նախագիծը, որը կընդունվի գագաթնաժողովի շրջանակում, որոշումները եւ այլ փաստաթղթեր: Կքննարկվեն նաեւ կազմակերպությանն անդամակցելու 4 երկրների հայտերը: Վերջում կորոշվի հաջորդ նիստի անցկացման վայրը եւ օրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը