ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ. օրակարգում մեկ հարց է: ԱԺ քննարկման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցման: Նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել, ըստ անհրաժեշտության, աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Նշենք, որ նախագիծը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու հետ:
Որոշումն ընդունվելու դեպքում հոկտեմբերի 11-ը և 12-ը հայտարարվելու են ոչ աշխատանքային օրեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը