ՊՆ մասնագետներին Սիրիա գործուղելու որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Ավարտվեց Վաշինգտոնյան այցելությունս: Հանդիպումներ ունեցա գիտական կենտրոնների (think tanks), ակադեմիական շրջանակների, պետական մի շարք հինմնարկների ներկայացուցիչների (այդ թվում անվտանգության խորհրդի) և լոբբիստների հետ:
Ձեռքս Վաշինգտոնի զարկերակի վրա է: Այո, Վաշինգտոնում ունենք որոշակի դժվարություններ ու խնդիրներ և համարում եմ, որ ակտիվ գործ կա անելու:
ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել:
Պետք է վերջապես մեր հանդեպ հետաքրքրություն ձևավորենք Թրամփի վարչակազմում»,- գրել է Սուրեն Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը