Քաղաքական փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են գնահատվում գործարարների կողմից: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ Նա անդրադարձավ նաև վերջին օրերին բուռն քննարկվող թեմային՝ արտահերթ ընտրությունների կապը ներդրումների հետ: Նշենք, որ տարբեր առիթներով վարչապետը և փոխվարչապետերը նշել են, որ ներդրողները սպասում են արտահերթ ընտրություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը