ԱՄՆ պետքարտուղարությունը 500 հազար դոլար է հատկացրել Վրաստանի կառավարությանը քարոզչության դեմ պայքարելու համար, որն իրականացնում են Վրաստանի ոչ բարեկամական երկրները: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, գրում է Интерфакс-ը:
«Մենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ մշակել ենք մեր ոչ բարեկամական երկրների կողմից այդ ագրեսիվ քարոզչությանը դիմակայելու համար գործողությունների շատ կարևոր ծրագիր: Պետքարտուղարության տրամադրած միջոցները կուղղվեն մեր ռազմավարական հաղորդակցությունների ամրապնդմանը»,- նշել է Մամուկա Բախտաձեն:
Ըստ Վրաստանի վարչապետի՝ միջոցները կփոխանցվեն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի՝ երկրում գործող տեղեկատվական կենտրոնին, դրանք կնպաստեն բնակչությանը «եվրատլանտյան ինտեգրման բարիքների մասին» տեղեկացնելուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը