ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են ինտենսիվ քննարկումներ վարել կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցով: Այդ մասին ria.ru-ին ասել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայրաթ Աբդրախմանովը:
«Այս հարցի շուրջ ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվում են ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ շտաբ-բնակարանում՝ կառույցի մշտական խորհրդի մակարդակով: Վստահ ենք, որ կկայացվի բոլոր կողմերի համար ընդունելի և մեր կազմակերպության կանոնակարգին համապատասխան որոշում»,-ասել է արտգործնախարարը:
Աշխատանքը թույլ կտան խուսափել ինչպես ՀԱՊԿ քարտուղարության, այնպես էլ ամբողջ կառույցի բնականոն աշխատանքային գործընթացի համար բացասական հետևանքներից:
«Վստահ եմ, որ ստեղծված իրավիճակը որևէ բացասական հետևանք չի ունենա ՀԱՊԿ-ի լիարժեք գործունեության համար»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում Խաչատուրովին մեղադրանք են առաջադրել երկրում սահմանադրական կարգի տապալման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը