Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները:
«Ոչ, խոսել են այլ հարցերի շուրջ, օպերատիվ, ընթացիկ հարցերի շուրջ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի սկզբում նեղ, այնուհետ ընդլայնված կազմերով նիստը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը