22 09 2018

Արքայական ծախսեր՝ աղքատ Հայաստանի բյուջեից․ Politik.am

Արքայական ծախսեր՝ աղքատ Հայաստանի բյուջեից․ Politik.am

Աննա Հակոբյանի այցը Սանկտ Պետերբուրգ շշմեցրել է շատերին: Նա միջազգային համաժողովի էր գնացել անվտանգության երկու աշխատակցի, արարողակարգի մեկ աշխատակցի և վարչապետի վարսավիր-օգնական Սոֆյա Նավասարդյանի ուղեկցությամբ: Ընդհանուր Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը բաղկացած է եղել 6 անձից: Այս մասին գրում է Politik.am-ը։

Աննա Հակոբյանի՝ նման մեծ պատվիրակությամբ այցը զարմացրել է ներկաներին: Նրանք դժվարությամբ են հավատացել, որ Հայաստանի նման աղքատ երկրի ներկայացուցիչն ամենամեծ պատվիրակությամբ է եկել, այն դեպքում, երբ, օրինակ, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեն համաժողովին մասնակցելու էր եկել իր մեկ օգնականի ուղեկցությամբ:

Ի դեպ, պետք է նկատել, որ մասնակիցների մեկնումը և հյուրանոցային ծախսերը չի հոգում համաժողովն ընդունող երկիրը: Ու ստացվում է, որ բացի Աննա Հակոբյանի համար նախատեսված ծախսերից, պետությունը ծախսեր է արել նաև նրան ուղեկցող ևս հինգ հոգու համար: Սա այն դեպքում, երբ նրան ուղեկցող անձանցից շատերի գործառույթները կարող էին իրականացնել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության աշխատակիցները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Politik.am-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ