21 09 2018

ԼՂ խնդրով ՀՀ-ի դիրքորոշումն ամրագրված է, և շեղում չի լինելու․ ՀՀ ԱԳՆ. Tert.am

ԼՂ խնդրով ՀՀ-ի դիրքորոշումն ամրագրված է, և շեղում չի լինելու․ ՀՀ ԱԳՆ. Tert.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ՀՀ իշխանությունները պետք է «լուրջ փոփոխություններ» մտցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով իրենց քաղաքականության մեջ։ Այս մասին հայտնում է Minval.az-ը։

Իլհամ Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանը հիմնախնդրի հարցում չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, և Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»։ Ալիևը կրկին ՀՀ-ին մեղադրել է «օկուպացիոն» քաղաքականություն իրականացնելու մեջ և նշել, որ Ադրբեջանի համար հիմնախնդրի լուծման միակ տարբերակը «տարածքային ամբողջականության ապահովումն է»։

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այս հայտարարությանը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում նշել է՝ հստակ է, որ ոչ Ալիևը, ոչ էլ Ադրբեջանն են որոշելու Արցախի ապագա կարգավիճակը, այլ որոշելու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ «Կարծում եմ՝ Ալիևն ինքն արդեն քաջ գիտակցում է նախագահ դառնալուց ի վեր՝ 2003 թվականից, որ ինքը շատ քիչ ձայն ու ասելիք ունի, թե Արցախը ինչ կարգավիճակ է ունենալու, և նմանատիպ հայտարարությունները մենք լսում ենք արդեն մեկ տասնյակ տարուց ավելի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, որի մասին խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, ապա Տիգրան Բալայանը նշեց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, և այդ դիքրորոշումից շեղում չի լինելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ