21 09 2018

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. նախագահը՝ սև-սպիտակի մասին

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. նախագահը՝ սև-սպիտակի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին և Անկախության տոնին, նշեց՝ սենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ և, բնականաբար, ունենք բազմաթիվ թերացումներ, որոնք վաղը պետք է հաղթահարենք: 

«Բայց այսօր ուրախության օր է, պետք է ուրախությամբ հիշենք մեծ հաղթանակները»,-նշեց նախագահը՝ ընդգծելով, որ որ չարժե խոսել մանր-մունր խնդիրներից: «Անկախության, ազատության զգացումները ժողովրդի ներսում միշտ եղել են, նույնիսկ խորհրդային տարիներին, նույնիսկ ամենավատ տարիներին՝ մինչև 1953  թվականներ»,-նշեց նա:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելուն, Արմեն Սարգսյանը ճշտող հարց տվեց՝ պատասխանի փիլիսոփայորե՞ն, թե՞ ըստ էության: «Այդ դեպքում պատասխանեմ որպես ֆիզիկոս, դուք երկու գույն նշեցիք՝ սև և սպիտակ, իրականում սպիտակ գույնը մեկ գույն չէ. ֆիզիկան բոլորդ էլ անցել եք, սպիտակ գույնը բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը: Առակի ցուցանումը թողնում եմ ձեզ, բայց պարզ ցուցանում ունի, որ մեր ժողովուրդը իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել»,-նշեց նախագահը։

Արմեն Սարգսյանը նշեց, որ կարող ենք ամենակարևոր ռադիկալ կարծիքներն ունենալ՝ նույնիսկ 180 աստիճանով տարբերվող, բայց պետք է հարգենք միմյանց, ունենանք հանդուրժողականություն՝ գումարած ազատություն, ազատություն՝ արտահայտվելու համար, հանդուրժողականություն՝ լսելու: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ