19 09 2018

Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Վիկտոր Սողոմոնյան. Factor.am

Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Վիկտոր Սողոմոնյան. Factor.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնի միջոցառմանը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։

«Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն: Փաշինյանը և իր վարչակազմը ՀՀ 2-րդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակներն են և, ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գորրծընթացու»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ հիմա Անկախության տոնին ընդառաջ փորձում են պատրանք ստեղծել, թե ազգային համերաշխության ջատագով են, հրավերներ են բաժանում:

Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ դա պարզապես երեսպաշտություն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ