08 09 2018

ԱՄՆ-ն իր դեսպաններին հետ է կանչել 3 երկրից

ԱՄՆ-ն իր դեսպաններին հետ է կանչել 3 երկրից

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհրդակցության համար հետ է կանչել երեք լատինաամերիկյան երկրներում իր դիվանագիտական ներկայացուցիչներին, ովքեր հրաժարվել են Թայվանը ճանաչել։ Այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, գրում է РИА Новости-ն։

«Պետքարտուղարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Դոմինիկյան Հանրապետությունում, Սալվադորում և Պանամայում ԱՄՆ դեսպաններին՝ կապված Թավանն այլևս չճանաչելու վերջերս կայացրած որոշման հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Վաշինգտոնում խորհրդակցությունների ժամանակ դիվանագետները կքննարկեն, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցել Կենտրոնական Ամերիկայում ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսությանը։

Նշենք, որ ԱՄՆ-ն 1979 թվականից «միացյալ Չինաստան» քաղաքականության շրջանակում չի ճանաչում Թայվանը, չնայած երկրի հետ սերտ հարաբերություններ է պահպանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ