07 09 2018

ՌԴ-ում ավելի քան 31 000 պաշտոնյա կընտրեն

ՌԴ-ում ավելի քան 31 000 պաշտոնյա կընտրեն

Սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Դաշնությունում քվեարկության  օր կլինի. ողջ երկրում սպասվում են 4․7 հազարից ավելի տարբեր ընտրություններ, այդ թվում` 59 տեղական հանրաքվե: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

ՌԴ 22 սուբյեկտներում տեղի կունենան նահանգապետերի ընտրություններ, 3-ում կընտրեն մարզերի ղեկավարներին: 16 սուբյեկտներում ընտրվելու են տարածաշրջանային օրենսդրական ժողովներ, իսկ 6 տարածաշրջանների 7 ընտրատարածքներում  ընտրվելու են VII գումարման Պետդումայի պատգամավորներ:

Քվեարկությունը կանցկացվի ՌԴ 85 մարզերից 80-ում: Կփոխարինվեն 31.4 հազարից ավելի պատգամավորական մանդատների տերեր և ընտրովի պաշտոնյաներ:

Ընտրություններին մասնակցում է 41 կուսակցություն և 4 հասարակական կազմակերպություն: Այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 64 կուսակցություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ