05 09 2018

Ավագանու ընտրություններին մասնակից ուժերը հանդիպել են

Ավագանու ընտրություններին մասնակից ուժերը հանդիպել են

Այսօր Ռազմավարական Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի (ՌԱՀՀԿ) քննարկումների դահլիճում տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում:

Հանդիպումը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով: Ներկա էին «Լույս» դաշինքի, «Օրինաց Երկիր», «Հայք», «Ժողովրդական Ուղի» և «Ռեֆորմիստներ» կուսակցությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Նոր Հայաստանի ոգուն հարիր է, որ առաջիկա ընտրություններն անցնեն դրական լիցքով՝ սիրո և համերաշխության հեղափոխության իդեալներին համահունչ: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ մրցապայքարին մասնակցող ուժերը խոսեն իրար հետ, քննարկեն և համաձայնության գան: Քննարկմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները ողջունեցին և բարձր գնահատեցին «Ժառանգության» այս նախաձեռնությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ