01 09 2018

ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 31-ին գումարված հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES): 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:    

Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

  • Հայաստանի Հանրապետական կուսակցություն `  262-ական,
  • «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 140-ական,
  • «Ելք» կուսակցությունների դաշինք `  41-ական, 
  • Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը` մինչև ժամը 18.00-ն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ