31 08 2018

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն սեպտեմբերի 1-ին

Պուտինն ու Ալիևը կհանդիպեն սեպտեմբերի 1-ին

Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել։ Այս մասին  գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Բանակցությունների արդյունքում սպասվում է մի շարք միջպետական ու միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Պուտինն ու Ալիևը կարծիքներ կփոխանակեն նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ