ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ բարեկամական հարաբերություններ ունեն, որոնց վրա չեն կարող ազդել ՀՀ-ում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցը:
Հարցին` քննարկել է արդյո՞ք Պուտինը Քոչարյանի հետ ՀՀ նախկին նախագահի քրեական հետապնդումը, Պեսկովը ասել է.«Ոչ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը