30 08 2018

Խորհրդակցություն ԿԸՀ-ում՝ ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հետ

Խորհրդակցություն ԿԸՀ-ում՝ ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 30-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային իրազեկմանը, նախընտրական քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց տեսակետները՝ տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող մեխանիզմների վերաբերյալ:

Կողմերը հանդիպման ավարտին պատրաստակամություն են հայտնել նմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ