27 08 2018

ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներն ուժի մեջ են մտել

ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներն ուժի մեջ են մտել

Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել Վաշինգտոնի ժամանակով ուղիղ կեսգիշերին, հաղորդում է РИА Новости-ն: Պաշտոնապես հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության համապատասխան հրահանգը։

Նոր սահմանափակումները ենթադրում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանին տրամադրվող ցանկացած օգնության դադարեցում, «բացի շտապ մարդասիրական օգնությունից, սննդամթերքից և գյուղատնտեսական այլ մթերքներից»։

Պետքարտուղարությունը նաև կդադարի ռուսական պետական ընկերություններին զենքի և երկակի նշանակության արտադրանքի արտահանման համար արտոնագրեր տրամադրել։ Դա չի վերաբերում այն ապրանքներին, որոնք անհրաժեշտ են տիեզերքում համագործակցելու և քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Բացի այդ, ցանկացած ամերիկյան հաստատություն Ռուսաստանին կմերժի «ցանկացած վարկի, վարկային երաշխավորության կամ այլ ֆինանսական աջակցության հարցում»։

Նոր պատժամիջոցների սահմանումը կապված է Սկրիպալների գործի հետ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ