Իրանին 20․7 միլիոն դոլար հատկացնելու Եվրամիության որոշումը «սխալ ժամանակ արված սխալ ազդանշան է», ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է միասին օգնեն իրանցիներին։ Այս մասին հայտնել է ամերիկյան Պետքարտուղարության ներկայացուցիչը, գրում է РИА Новости-ն։
«Եվրամիության օգոստոսի 23-ի հայտարարությունը՝ Իրանի և Եվրամիության «տնտեսական և ոլորտային հարաբերությունների ընդլայնման համար» 20․7 միլիոն դոլարի չափով նոր վճարման մասին, ոչ ճիշտ ազդանշան է ուղարկում ոչ ճիշտ ժամանակում»,-նշվում է գերատեսչության՝ գործակալությանը հասած հաղորդագրության մեջ։
Վաշինգտոնում հավաստիացնում են, որ Իրանի բնակչությանը օգնելու փոխարեն այդ գումարները կօգտագործվեն ահաբեկչական գործունեության համար։
«Միացյալ Նահանգները և Եվրամիությունն օգնություն ցույց տալու փոխարեն պետք է միասին աշխատեն Իրանի բնակիչներին իսկապես աջակցելու երկարաժամկետ որոշման որոնումների և իրանական ռեժիմի կողմից տարածաշրջանային և համաշխարհային կայունությանն ուղղված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»,- նշվում է հայատարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը