24 08 2018

ԱՄՆ-ն աշխարհին պատժամիջոցներով է սպառնում ՌԴ-ից զենք գնելու դեպքում

ԱՄՆ-ն աշխարհին պատժամիջոցներով է սպառնում ՌԴ-ից զենք գնելու դեպքում

ԱՄՆ-ն չի բացառում պատժամիջոցների սահմանումն այն երկրների դեմ, որոնք կգնեն ռուսական  С-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, գրում է Известия-ն։

«Մենք դեմ ենք ողջ աշխարհի մեր գործընկերների և դաշնակիցների կողմից C-400-ի հնարավոր գնմանը։ Մենք պարզ հասկացրել ենք, որ հենց դա կարող է պատժամիջոցներ հրահրել ողջ աշխարհով մեկ»,- ասել է Նաուերթը՝ հիշեցնելով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։

Նա նաև նշել է ռուսական զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման արագացման հարցով Վաշինգտոնի անհանգստության մասին։ «Եթե դա այդպես է․․․դա մեզ կանհանգստանի։ Երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, ինչպիսին է Թուրքիան, C-400 է օգտագործում, դա հակասում է մեր քաղաքականությանը»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։

2017 թվականին Անկարան և Մոսկվան C-400-ի մատակարարման պայմանագիր էին կնքել։ ԱՄՆ-ն բազմիցս իր դժգոհությունն է արտահայտել և Թուրքիային սպառնացել պատժամիջոցներով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ