Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Փաշինյանի հանրահավաքին հաջորդեց համերգ, որին մի քանի հայտնի հայ աստղեր էին եկել մասնակցելու: Հանրահավաքը մաշտաբային էր և ճոխ կազմակերպված:
Politik.am-ը փորձեց հաշվել, թե որքան գումար է ծախսվել հանրահավաքի կազմակերպման և անցկացման վրա:
Փաշինյանի հանրահավաքը ուներ հրաշալի ձայնային և լուսային էֆեկտներ: Հանրահավաքի շքեղ բեմը, լուսային և ձայնային էֆեկտները միասին արժեցել են 13,5 մլն դրամ: Սա մենք կարողացանք ճշտել նմանատիպ բեմերի, լույսային և ձայնային սարքավորումների վարձույթով զբաղվող ընկերություններից: Կառավարության մեր աղբյուրներից կարողացանք ճշտել, որ հեղափոխության սիմվոլներով պատրաստված գլխարկների, պաստառների և դրոշների վրա ծախսվել է ավելի քան 7 մլն դրամ:
Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար մարզերից եկողներին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մարզային գրասենյակները ապահովել են ավտոբուսներով: Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից եկող մասնակիցների համար վարձակալվել է 104 ավտոբուս: Յուրաքանչյուր ավտոբուսի համար միջինում վճարվել է 65 հազար դրամ: Տրանսպորտի ծախսի ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 760 հազար դրամ:
Այսպիսով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի իրականացման համար ծախսվել է 27 մլն 260 հազար դրամ, որը կազմում է ավելի քան 56 հազար դոլար:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Politik.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը