20 08 2018

Ռուսական կողմը արցախյան հարցին մոտենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայի միջոցով. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ռուսական կողմը արցախյան հարցին մոտենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայի միջոցով. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է Trend-ը:

«Մեր նպատակն է ամեն տեսակի օգնություն ցուցաբերել հակամարտության կողմերին, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ: Այն, ինչ ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, ընդունելի կլինի նաև մեզ համար»,- ասել է Բաչարնիկովը:

Միխայիլ Բոչարնիկովը նաև նշել է, որ իր կարծիքով Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում ներկայում որոշակի տեղաշարժ կա, դա վերաբերում է կողմերի՝ միմյանց հետ ավելի լավ ծանոթանալուն: Նա շեշտել է, որ ռուսական կողմը հարցին մոտենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայի միջոցով՝ հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահներից մեկը։ Դիվանագետի կարծիքով՝ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վրա դրական ազդեցություն են ունեցել նաև հոգևոր առաջնորդների կոչերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ