Շուրջ 350 պարբերական, այդ թվում՝ տարածաշրջանային առաջատար, ինչպես նաև ոչ մեծ թերթեր, խմբագրական հոդվածներ են հրապարակել, որոնցում հայտնել են նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումների անթույլատրելիության մասին: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով CNN հեռուստաընկերությանը:
Ակցիան նախաձեռնել է The Boston Globe թերթը, որը հինգշաբթի հոդված է հրապարակել «Լրագրողները թշնամի չեն» խորագրով: «ԱՄՆ ներկայիս նախագահը մանտրա է ստեղծել այն մասին, որ ԶԼՄ բոլոր ներկայացուցիչները, ովքեր բացահայտ կերպով չեն աջակցում ներկայիս քարտուղարության քաղաքականությունը, «ազգի թշնամի» են»,- նշվում է The Boston Globe-ի հոդվածում:
«Սա կեղծ հայտարարություններից մեկն է, որը նախագահը, ինչպես հին խաբեբան, նետում է լիահույս ամբոխի վրա կախարդական փոշու կամ ջրի պես»,- նշվում է խմբագրականում:
Լրագրողները Թրամփին հիշեցրել են ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի խոսքերը. «Մամուլի ազատությունը կարևորագույն նշանակություն ունի ազատության ապահովման համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը