Կառավարության որոշմամբ՝ կրճատվել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը: Որոշվում է կառավարության պահուստային ֆոնդից 9 ամսում ոստիկանությանը հատկացնել 87,660.7 հազար դրամ:
2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հուլիսի 16-ին ավագանու նիստ չի կայացել, որից հետո երկշաբաթյա ընթացքում որևէ խմբակցություն Երևանի քաղաքապետի թեկնածուներ չի առաջադրել: Այստեղ առկա է ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու հիմքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը