14 08 2018

Ո՛չ iPhone-ին. Թուրքիայում հրաժարվում են ամերիկյան հեռախոսներից

Ո՛չ iPhone-ին. Թուրքիայում հրաժարվում են ամերիկյան հեռախոսներից

Ստամբուլի շուկաներում ամերիկյան պատժամիջոցների թեման արդեն որերորդ օրն է՝ ամենաքննարկվողներից է: Օգոստոսի 14-ին նախագահ Էրդողանը թուրք ժողորդին հորդորել է բոյկոտել ամերիկյան հեռախոսները: Եվ բոյկոտն արդեն իսկ սկսվել է: Մեհդի Սանջան՝ կապի սրահի սեփականատերը, պարծենում է իր չինական սարքավորումներով, գրում է Vesti.ru-ն:

«Վերջին 10 օրը iPhone չեմ վաճառում, նույնիսկ աքսեսուարներ: Արդեն մեկուկես-երկու ամիս է, ինչ Samsung-ն է պահանջարկ վայելում, որովհետև մարդիկ սկսել են բոյկոտել ամերիկյան հեռախոսները Թուրքիայի և ԱՄՆ-ի տարաձայնությունների պատճառով»,- պատմում է Սանջան:

«Թանկանում է սննդամթերքը, տարածքների վարձույթը, հագուստը, որովհետև դրանք մեզ մոտ են գալիս արտասահմանից: Նույնիսկ արտադրության համար հումքը մեզ մոտ է գալիս Եվրոպայից և Ամերիկայից: Մենք դրանք գնում ենք դոլարով»,- նշել է մեկ այլ առևտրական:

Մեծ բիզնեսում տրամադրությունը նույնն է: Երկու խոշորագույն ընկերությունները՝ «Թուրքական ավիաուղիները» և «Թյուրք Տելեկոմը», որոշել են հրաժարվել ամերիկյան ԶԼՄ-ներում տարածվող գովազդից:

«Պարզ է, որ տնտեսության հարցը գլոբալ է: Միացյալ Նահանգների նպատակը ոչ միայն մեր երկիրը դարձավ, այլև Չինաստանից Ռուսաստան, Իրանից Եվրոպա ընկած երկրները: Կանադան ևս թիրախ դարձավ»,- նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ