14 08 2018

Անվտանգության խորհրդի նիստ՝ Արցախում

Անվտանգության խորհրդի նիստ՝ Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, մեր կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին և 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության  ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր :Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգային հարցերի քննարկումից և համապատասխան հանձնարարականներ տալուց հետո նախագահ Սահակյանը հանդես է եկել նաև ելույթով, որտեղ կանգ է առել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ