14 08 2018

Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչեր են հնչել

Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչեր են հնչել

Թուրքիան փորձում է հակազդել իր ազգային արժույթի անկմանը՝ մեղադրելով ԱՄՆ-ին տնտեսական պատերազմ մոգոնելու մեջ: Իսկ Վաշինգտոնում հնչել են Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչեր: Թուրքիայի իշխանությունները դիմել են տնտեսական մի շարք միջոցների՝ թուրքական արժույթի ուժեղացման համար, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների պատճառով թուրքական լիրան այս տարվա ընթացքում կորցրել է իր արժեքի ավելի քան 40 տոկոսը: Դրան նպաստել էր նաև երկրի բարձր պարտքը: 

Վերլուծաբաններն արձանագրում են, որ Թուրքիայի տնտեսությունն ամիսներ ի վեր գտնվում է դժվար կացության մեջ: Նրանց կարծիքով նախագահ Էրդողանի սպառնալիքը, որ Անկարան նոր դաշնակիցներ ձեռք կբերի և նոր դաշինքներ կկազմի, չի բխում Թուրքիայի շահերից, քանի որ որքան երկար տևի այս հակադրումը, այդքան այն ավելի մեծ վնաս կհասցնի գլոբալ տնտեսությանը:

Այս իրավիճակում Վաշինգտոնում սկսեցին հնչել հակաթուրքական կոչեր՝ ուղղված նախագահ Թրամփին, որոնց թվում էր նաև կոնգրեսական Թեդ Լյուի հայտարարությունը, ուր վերջինս կոչ է անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Կոնգրեսականն իր թվիթերի էջում գրել է, որ համամիտ է նախագահ Թրամփի որոշման հետ, քանի որ Թուրքիան գնալով դառնում է ավելի ավտորիտար և հակաամերիկյան: Ըստ կոնգրեսականի՝ ԱՄՆ-ն այլևս չպետք է անտեսի պատմական փաստերը և ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ամերիկայի ձայն»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ