Ակտաուում Կասպյան հինգ երկրների ղեկավարները ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Այն տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ է, որի վրա աշխատել են 20 տարի՝ 1996 թվականից։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Կոնվենցիան ստորագրել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Իրանի նախագահները։
Կոնվենցիայի համաձայն՝ Կասպիցի ջրային մակերևույթի հիմնական մակերեսը կողմերն ընդհանուր կօգտագործեն, իսկ հատակը և ընդերքը հատվածների կբաժանեն ըստ միջազգային իրավունքի հիման վրա եղած պայմանավորվածությունների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը