Տաջիկստանի՝ Բաքվում գտնվող նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, հաղորդում է Minval.az-ը:
«Մենք կարծիքներ ենք փոխանակել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների մասին: Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի պես բարդ խնդրի ամենակառուցողական ճանապարհն է»,- նշել է Տաջիկստանի նախագահն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը