22 03 2022

Միգուցե Ալեն Սիմոնյանը մեկնել է, որպեսզի օգտագործի Բալիի ամբիոնը և առաջ մղի Արցախի հարցը, բայց թեման լրիվ այլ էր․ Խաչատրյան



Դեռևս 21 օր առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պահանջեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով նսիտ գումարել։ Ի՞նչ եք կարծում ինչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

«Ալեն Սիմոնյանը ղեկավարեց ՀՀ Աժ 11 հոգանոց պատվիրակությանը և մեկնեցին Ինդոնեզիա Բալի կզղի մասնակցելու միջխորհրդրանականմիության 144-րդ վեհաժողովին։ Ձեր մոտ կարող է հարց առաջանալ, որ միգուցե ԱԺ նախագահը և հանձնաժողովի նախագահը մեկնել են, որպեսզի օգտագործեն Բալիի ամբիոնը և առաջ մղեն Արցախի հարցը, բայց թեման լրիվ այլ էր, կլիմայի փոփոխությունը․․․»,-ասաց Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ