06 08 2018

Մահափորձ՝ Վենեսուելայի նախագահի դեմ

Մահափորձ՝ Վենեսուելայի նախագահի դեմ

Վենեսուելացի լրագրող, El Nacional պարբերականի ղեկավար Միգել Օտերոն թվիթերյան իր էջում հրապարակել է անօդաչու սարքի՝ Կարակասի Բոլիվարի պողոտայի երկնքում ոչնչացման տեսանյութը: Կարակասում շաբաթ օրը շքերթ էր անցկացվում՝ Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման տարեդարձի կապակցությամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կադրերում տեսնում ենք մուլտիկոպտեր դրոնը, որը պայթում է երկնքում: Այդ պահին լսվում է, թե ինչպես է ելույթ ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Երկրի կապի և ինֆորմացիայի նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ Կարակասի երկնքում պայթել է երեք թռչող սարք: Ինքը՝ նախագահ Մադուրոն, պատահարից հետո իր ուղերձում մեղադրել է ընդդիմությանը և կոլումբիական իշխանություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ