03 08 2018

Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ-ում. Դավիթ Տոնոյան

Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ-ում. Դավիթ Տոնոյան

«Այս պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարց չի քննարկվել, սակայն Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը մինչև ժամկետի ավարտը»,- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, նշեց. «Թե Արցախում, թե հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատածում այս պահին հարաբերական անդորր է, և հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է»:

Հարցին, թե ռուսական կողմից ճնշում նկատվե՞լ է հայկական կողմի նկատմամբ, թե կարող է դադարեցվել կամ սառեցվել 100 միլիոն դոլար վարկային համաձայնագիրը, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որևէ ձևով։ Չկա այդպիսի բան։ Կա համագործակցային և գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»։

Նախարարը նաև նշեց, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացն ընթացքի մեջ է. «Վարկի շրջանակներում կազմակերպված է արտադրություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ