02 08 2018

ՀՔԾ պետը հաստատեց Սորոսի հիմնադրամի հետ «արյունակցական» կապը



ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ ՀՔԾ պետը Սորոսի հիմնադրամի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է, նշեց. «Այո՛, Խաչատրյան Դավիթն իմ հարազատ եղբայրն է»:

Հիշեցնենք , որ ըստ մամուլի հրապարակման` այս կապը հաստատում է այն թեզը,  որ Սորոսի հիմնադրամը մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ։

ՀՔԾ պետն անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ