28 07 2018

Ի՞նչ կապ կա ՀՔԾ-ի, «Սորոսի» և թավշյա հեղափոխության միջև. «Հրապարակ»

Ի՞նչ կապ կա ՀՔԾ-ի, «Սորոսի» և թավշյա հեղափոխության միջև. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատր­յանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարա­կության հիմնադրամներ-Հայաստան» տնօրեն­ների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը: 

Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վեր­ջին իրադարձությունների ժամանակ: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, և ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկա­յացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի վերաբերյալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ