«Աննպատակահարմար և անտրամաբանական եմ համարում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Վերջիվերջո, Քոչարյանը կամովին ներկայացել է հարցաքննության, հայտարարել, որ մտադիր է մնալ մինչև քննության ավարտը և պատասխանել բոլոր հարցերին: Չեմ հասկանում Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահին կալանավորելու ցանկության հապճեպությունը, մի մարդու՝ ով իր մեծ ավանդն է ունեցել Ղարաբաղի ազատագրման և ՀՀ զարգացման գործում»: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Քոչարյանը ժամանակին թշնամու փամփուշտից չի վախեցել, հազիվ թե քննությունից վախենա: Այնպես որ՝ նրան հապճեպ կալանավորելու ցանկությունն ինձ համար հասկանալի չէ»,- նշել է մամուլի քարտուղարը՝ ըստ որում որոշակիորեն համաձայնելով Քոչարյանի կարծիքին, որ իր նկատմամբ վերջին գործընթացները կարող են առաջիկա քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին երկրորդ նախագահի հնարավոր մասնակցությունը կանխելու նպատակ հետապնդել:
Շարմազանովը չի բացառել անձնական և քաղաքական շարժառիթների դրսևորումները 2008 թ. մարտի 1-ի գործում: «Սակայն, եթե դա այդպես է, նման դրսևորումները կարող են խիստ բացասական հետևանքներ ունենալ պետության համար»,- նշել է նա: Փոխխոսնակն ընդգծել է նաև, որ իրավական գործընթացում կան շատ հարցեր, որոնք առնվազն տարակուսանք են հարուցում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք ԱրմԻնֆո-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը